ՊՍԺ-ի գլխավոր մարզիչ Քրիստոֆ Գալտյեն ասել է, որ հասարակությունը պետք է դադարի նսեմացնել Ֆրանսիայի չեմպիոնի տիտղոսը՝ բերելով Մյունխենի «Բավարիայի» օրինակը, որն ամեն տարի տոնում է իր հաղթանակը Գերմանիայում:
«Ես ասացի իմ խաղացողներին. ՊՍԺ-ն գործող չեմպիոնն է: Եթե հաղթենք առաջնությունը, ապա այս տիտղոսը կլինի 11-րդը, ինչը երբեք չի եղել Լիգա 1-ի պատմության մեջ»։ Որոշ խաղացողներ ունեն ակնառու փորձ, մյուսները՝ ոչ այնքան: Սա կարևոր է։ Հեշտ չի լինի, հաղթելը բնական բան չէ։ Դա բարդ է։ Իհարկե, մենք ութ միավորի առավելություն ունենք, բայց պետք է պայքարենք մինչև վերջ։ Մենք մեծ կորուստ ունենք հավաքականում, բայց Լիգա 1-ում հաղթելը կարևոր խնդիր է, և մենք չպետք է մոռանանք, որ մենք Ֆրանսիայի չեմպիոն ենք։
Նայում եմ, թե ինչ է կատարվում դրսում. «Բավարիան», որը մեզ դուրս թողեց, ամեն տարի չի հաղթում Չեմպիոնների լիգան։ Բայց ամեն անգամ, երբ նրանք հաղթում են Գերմանիայի առաջնությունը, դա մեծ տոն է, որը նրանք կիսում են երկրպագուների, ակումբում ներգրավված բոլորի հետ: Մենք էլ պետք է այդպես լինենք: Պետք է դադարենք նսեմացնել տիտղոսի կարևորությունը։ Ֆրանսիայի չեմպիոն լինելը հեշտ չէ»,- Գալտյեի խոսքերն է մեջբերում RMC Sport-ը։
























































