ՊՍԺ-ն մրցաշրջանի ավարտից հետո կարող է պաշտոնանկ անել գլխավոր մարզիչ Քրիստոֆ Գալտիեին, հայտնում է Le Parisien-ը:
Աղբյուրի փոխանցմամբ՝ փարիզցիները կարող են նման որոշում կայացնել միայն Ֆրանսիայի առաջնությունում անհաջողության դեպքում։ Ավելի վաղ ՊՍԺ-ն դուրս էր մնացել Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչից՝ պարտվելով «Բավարիային»։
ՊՍԺ-ն 63 միավորով գլխավորում է Լիգա 1-ը՝ 8 միավորով գերազանցելով երկրորդ տեղում գտնվող Մարսելին: