«Վիլլառեալի» հետ բացառիկ համագործակցության շրջանակներում «Նոա» ակադեմիայի սաներ Նարեկ Բարսեղյանը և Մանվել Հարությունյանը՝ մարզիչ Վարդան Եղոյանի և «Նոա» ակադեմիայի տեխնիկակակն տնօրեն, մեթոդաբան Վիսենտե Բենյոքի ուղեկցությամբ անցած գիշեր մեկնել են Իսպանիա։
Այս մասին հայտնում է «Նոայի» մամուլի քարտուղարությունը:
Թիմի ֆուտբոլիստները կմասնակցեն ուսումնամարզական հավաքի՝ իրենց որակներն ու հմտությունները ներկայացնելով «Վիլլառեալի» սկաուտներին, իսկ մարզիչ Վարդան Եղոյանը որակավորման դասընթացների ընթացքում հնարավորություն կստանա ծանոթանալ եվրոպական լավագույն ակադեմիաներից մեկի կրթական պլատֆորմին։
























































