«Բավարիան» մտադիր է երկարաձգել պայմանագրերը պաշտպաններ Լուկա Էրնանդեսի և Ալֆոնսո Դևիսի հետ։
Bild-ի տեղեկություններով՝ մյունխենյան ակումբը ցանկանում է մոտ ժամանակներս նոր պայմանագիր կնքել Դեւիսի հետ։ Կանադացու գործող պայմանագիրը նախատեսված է մինչև 2025 թվականը, և կողմերը լավատեսորեն են տրամադրված համագործակցության երկարաձգման հարցում։ Էրնանդեսի հետ նոր պայմանագրի շուրջ բանակցությունները վերջնական փուլում են։
Բացի այդ, մյունխենցիներն աշխատում են նաև կիսապաշտպան Ջամալ Մուսիալայի համար նոր երկարաժամկետ պայմանագրի առաջարկի վրա։ Լերոյ Սանեի և Սերժ Գնաբրիի ապագան «Բավարիայում» դեռ պարզ չէ: Ակումբն ու խաղացողները պայմանավորվել են բանակցություններ սկսել ամռանը, բայց ամեն ինչ կախված կլինի այս խաղացողների խաղից։ «Բավարիան» պատրաստ է քննարկել Սանեին և Գնաբրիին վաճառելու հնարավորությունը, եթե շահավետ առաջարկներ ստանան:
«Բավարիան» 23 խաից հետո 49 միավորով գլխավորում է Բունդեսլիգայի մրցաշարաին աղյուսակը:
























































