«Լայպցիգի» հարձակվող Քրիստոֆեր Նկունկուն վնասվածքի պատճառով բաց կթողնի առնվազն երկու շաբաթ, հայտնում է GFFN-ը:
25-ամյա ֆրանսիացին ազդրի վնասվածք է ստացել Դորտմունդի «Բորուսիայի» դեմ Բունդեսլիգայի 23-րդ տուրի խաղում (1:2):
Սպասվում է, որ հարձակվողը բաց կթողնի Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի՝ մարտի 14-ին կայանալիք «Մանչեսթեր Սիթիի» դեմ հանդիպումը:
2022/23 մրցաշրջանում Նկունկուն «Լայպցիգի» կազմում անցկացրել է 27 հանդիպում՝ դառնալով 17 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ։
























































