Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Պետրոս Ավետիսյանը կարիերան կշարունակի ղազախական մեկ այլ թիմի՝ «Մակտաարալի» կազմում: Այս մասին հայտնում է ակումբի մամուլի քարտուղարությունը։
«Շատ ուրախ ենք, որ մեզ է միացել մի խաղացող, որը փայլում է խաղադաշտում»,- ասվում է ակումբի տարածած հաղորդագրության մեջ։
Посмотреть эту публикацию в Instagram
Պայմանագրի հետ կապված այլ մանրամասներ չեն հաղորդվում։ Նոր թիմի կազմում Պետրոսը հանդես կգա 7 համարի մարզաշապիկով։
Հիշեցնենք, որ ավելի վաղ «Մակտաարալի» հետ պայմանագիր էր կնքել նաև Հայաստանի հավաքականի նախկին դարպասապահ Արամ Հայրապետյանը: Նախորդ մրցաշրջանում Ավետիսյանը հանդես է եկել «Շախտյորում» և «Ակժայիկում»: