Fastex Հայաստանի Պրեմիեր լիգայի 22-րդ տուրում Երևանի «Ալաշկերտը» սեփական հարկի տակ ընդունել է «Արարատ-Արմենիային» հետ։ Հանդիպումն ավարտվել է գոլազուրկ ոչ-ոքի ՝ 0-0 հաշվով։
Այս հանդիպումից հետո «Արարատ-Արմենիան» 47 միավորով գտնվում է ՀՊԼ մրցաշարային աղյուսակի երկրորդ հորիզոնականում, իսկ «Ալաշկերտը» 38 միավորով 4-րդ տեղում է։ Առաջատարն «Ուրարտուն» է՝ 21 խաղից հետո վաստակած 50 միավորով։
Հիշեցնենք՝ օրվա մյուս խաղում «Փյունիկը» Չարենցավանում մրցել էր «Վանի» հետ և 3-1 հաշվով կամային հաղթանակ էր տարել։
22-րդ տուրի մյուս երկու հանդիպումները կկայանան վաղը՝ մարտի 6-ին։ «Արարատը» Չարենցավանում կընդունի «Շիրակին», իսկ «Նոան» Աբովյանում կընդունի «Ուրարտուին»։ Երկու խաղերն էլ կմեկնարկեն ժամը 15։00-ին։