Fastex Հայաստանի Պրեմիեր լիգայի 22-րդ տուրում Երևանի «Փյունիկն» արտագնա խաղում մրցել է Չարենցվանի «Վանի» հետ և 3-1 հաշվով կամային հաղթանակ է տարել։
Հանդիպման հաշիվը առաջին կեսի վերջնամասում բացել է «Վանի» իվուարցի պաշտպան Ջոսուե Գաբան։ Երկրորդ կեսում, սակայն, Եղիշե Մելիքյանի թիմը նախաձեռնությունն իր ձեռքն է վերցրել և 3 գոլ խփելով՝ հաղթանակի հասել։ Հյուրերի կազմում դուբլի հեղինակ է դարձել բոսնիացի հարձակվող Լուկա Յուրիչիչը, մեկ անգամ էլ աչքի է ընկել Յուսուֆ Օտուբանջոն:
Հատկանշական է՝ 52-րդ րոպեից Չարենցավանը ներկայացնող թիմը խաղացել է 10 հոգով, երբ հեռացվել է թիմի պաշտպան Արթուր Քարտաշյանը:
Այս հաղթանակից հետո «Փյունիկը» 43 միավորով երրորդ տեղում է, իսկ «Վանը»՝ 27 միավորով 5-րդը: