ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեն խոսել է թիմի պատմության լավագույն ռմբարկու դառնալուց masin: Հիշեցնենք, որ հարձակվողը գոլի հեղինակ է դարձել Ֆրանսիայի առաջնության 26-րդ տուրի՝ «Նանտի» հետ խաղում (4:2):
«Ինձ համար մեծ պատիվ է խաղալ ՊՍԺ-ում. ՊՍԺ-ի խաղացող լինելը հատկապես կարևոր է, քանի որ սա իմ քաղաքն է։ Ես այստեղ եմ պատմություն գրելու համար՝ Ֆրանսիայում, մայրաքաղաքում, իմ երկրում, իմ քաղաքում: Գեղեցիկ է, բայց ես նաև կոլեկտիվ նվաճումներ եմ ուզում»,- Մբապեի խոսքերն է փոխանցում լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն:
Մբապեն ակումբի կազմում իր 247-րդ խաղում խփեց իր 201-րդ գոլը։ Այսպիսով, Մբապեն շրջանցեց նախորդ լավագույն ռմբարկու Էդինսոն Կավանիին, ով թիմի կազմում 200 գոլ ունի։