Ֆրանսիայի Լիգա 1-ի 26-րդ տուրի ՊՍԺ-ն 4։2 հաշվով հաղթեց «Նանտին»։ Փարիզցիների վերջին գոլը խփեց հարձակվող Կիլիան Մբապեն, ինչի շնորհիվ դարձավ իր թիմի պատմության լավագույն ռմբարկուն։
24-ամյա հարձակվողի համար «Նանտի» դարպասը խփած գոլը 201-րդն էր ակումբի կազմում 247-րդ խաղում: Այսպիսով, Մբապեն շրջանցեց նախորդ լավագույն ռմբարկու Էդինսոն Կավանիին, ով թիմի կազմում 200 գոլ ունի։
Ընդհանուր առմամբ, այս մրցաշրջանում Մբապեն ՊՍԺ-ի կազմում բոլոր մրցաշարերում խփել է 30 գոլ և կատարել 8 գոլային փոխանցում: