«Արսենալի» գլխավոր մարզիչ Միկել Արտետան մեկնաբանել է Եվրոպա լիգայի 1/16 եզրափակչում «Օլիմպիակոսից» տնային պարտությունը (1:2) և նրա թիմի լքելը մրցաշարից:
«Սա շատ ցավոտ է: Այս մրցաշարի համար մենք մեծ ծրագրեր ունեինք: Այն մեզ համար շատ կարևոր էր: Էմոցիոնալ տեսանկյունից դա մեզ համար շատ ծանր էր:
Մենք փորձեցինք, փորձեցինք, փորձեցինք և փորձեցինք նրանց դեմ ամեն ինչ: Մրցակիցը շատ խորն էր պաշտպանվում: Մենք կարողացանք գոլ խփե, բայց անկյունից հետո գոլ բաց թողեցինք:
Շատ դժվար է, երբ մրցակիցը պաշտպանվում է 10 խաղացողով»,- մեջբերում է Արտետային BBC-ին։