Իտալիայի առաջնության 25-րդ տուրում «Նապոլին» սեփական հարկի տակ ընդունել է «Լացիոյին» և նվազագույն հաշվով անակնկալ պարտություն է կրել։
Առաջին խաղակեսում Լուչիանո Սպալետիի սաները շոշափելի առավելություն ունեին գնդակին տիրելու հարցում, ինչպես նաև հինգ հարված են կատարել հյուրերի դարպասին («Լացիոն»՝ երկու), սակայն չկարողացան գոլի հեղինակ դառնալ դարպասը։ Հանդիպման երկրորդ խաղակեսում ավելի մեծ առավելություն ունեին նեապոլցիներ, սակայն 67-րդ րոպեին դաշտի տերերը զիջեցին։ «Լացիոյի» կազմում խփած գնդակով աչքի է ընկել Մատիաս Վեսինոն։
Ի դեպ, 8-րդ անընդմեջ խաղում առաջին անգամ «Նապոլին» պարտություն կրեց։ Ա Սերիայում Սպալետիի թիմը մինչ այս հաղթել էր «Սալերնիտանային» (2:0), «Ռոմային» (2:1), «Սպեցիային» (3:0), «Կրեմոնեզեին» (3:0), «Սասուոլոյին» (2:0) և «Էմպոլիին» (2:0) , իսկ Չեմպիոնների լիգայում հյուրընկալվելիս երկու անպատասխան գնդակ էին ուղարկել «Այնտրախտի» դարպասը։
Մինչ այս պահը «Նապոլին» չէր կարողացել հաղթել Իտալիայի գավաթի խաղարկության «Կրեմոնեզեի» դեմ խաղում՝ պարտվելով 11 մետրանոցներով։
Չնայած պարտությանը, «Նապոլին» (65 միավոր) շարունակում է 18 միավորի առավելություն ունենալ «Միլանի» և «Ինտերի» նկատմամբ: Միլանյան ակումբները 25-րդ տուրի իրենց հանդիպումները կանցկացնեն ավելի ուշ։ «Լացիոն» (48) հաղթանակի շնորհիվ բարձրացավ մրցաշարային աղյուսակի երկրորդ տեղ։