«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը մեկնաբանել է ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո թիմը լքելու իր որոշումը։
«Ես պարզապես ծերացել եմ։ Բայց մինչև վերջին օրը ես 100%-ով կշարունակեմ ներգրավվել աշխատանքի մեջ։ Վստահ եմ, որ եթե այս որոշումը չընդունեի, արդեն հաջորդ մրցաշրջանում ամեն ինչ կարող էր բարդանալ։ Այն, որ պետք է նախամրցաշրջանային մարզումներ անցկացնեի, ինձ մղեց նման կարևոր որոշման։ Բայց ես այլևս չեմ կարող շարունակել այն մակարդակով, որն անհրաժեշտ է «Լիվերպուլին»», — Կլոպի խոսքն է մեջբերել Sky Sports-ը։