«Ռեալի» եւ Իսպանիայի հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Խուլեն Լոպետեգին շուտով կարող է գլխավորել «Վեսթ Հեմը»։ Այս մասին հայտնում է Suddeutschen Zeitung-ը։
Աղբյուրի համաձայն՝ 57-ամյա մասնագետին ոգեշնչել է լոնդոնյան ակումբում աշխատելու գաղափարը։ Նշվում է, որ լոնդոնյան ակումբում հնարավոր աշխատանքի համար, իսպանացին հրաժարվել է «Բավարիան» գլխավորելու տարբերակից։
Լոպետեգիի վերջին ակումբը եղել է «Վուլվերհեմփթոնը», որը նա լքել է 2023 թվականի օգոստոսին։