ՖԻՖԱ ֆուտզալի ԱԱ 2024 որակավորման հիմնական փուլի չորրորդ մրցափուլի Հայաստան-Բոսնիա և Հերցեգովինա խաղում մեր հավաքականը երեկ 3-2 հաշվով հաղթանակ է տարել։
Ֆուտզալի ազգային հավաքականը դուրս է եկել Էլիտ Ռաունդ` որակավորման փուլի 7 խաղում գրանցելով 7 հաղթանակ։ Ի դեպ, սա Ռաֆայել Նազարեթյանի թիմի 10-րդ անընդմեջ հաղթանակն էր։
ՀՖՖ տեսախցիկը ֆիքսել է երեկվա խաղի ամենակարևոր պահերը` լավագույնների մրցանակների հանձնումից, ամուսնության անակնկալ առաջարկությունից մինչև մրցավարի` մեր հաղթանակն ազդարարող սուլիչը։