Դորտմունդի «Բորուսիան» երեկ՝ մարտի 3-ին, Բունդեսլիգայի տնային խաղում հաղթանակ տոնեց «ՌԲ Լայպցիգի» նկատմամբ (2:1): Դորտմունդցիների համար սա 8-րդ անընդմեջ հաղթանակն էր Գերմանիայի առաջնությունում։
Վերջին անգամ «Բորուսիան» Բունդեսլիգայում ութ անընդմեջ հաղթանակ է տարել 2011/2012 մրցաշրջանում, որը «մեղուների» համար դարձել է չեմպիոնական։ Այդ ժամանակ դորտմունդցիներին գլխավորում էր «Լիվերպուլի» ներկայիս գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը։ Այս մասին հայտնում է Opta Sport վիճակագրական պորտալը։
«ՌԲ Լայպցիգի» նկատմամբ տարած հաղթանակից հետո «Բորուսիան» բարձրացել է Բունդեսլիգայի մրցաշարային աղյուսակի առաջին հորիզոնականը՝ անցկացրած 23 խաղից հետո վաստակելով 49 միավոր։ Երկրորդ տեղում գտնվող Մյունխենի «Բավարիան» մեկ հանդիպում պակաս ունի և 3 միավորով հետ է դորտմունդցիներից: