Մյունխենի «Բավարիան» իր պաշտոնական կայքում հրապարակել է թիմի դարպասապահ և ավագ Մանուել Նոյերի լուսանկարները, որն ապաքինվում է ավելի վաղ ստացած վնասվածքից։
Հիշեցնենք՝ Նոյերը լուրջ վնասվածք էր ստացել դահուկային հանգստավայրում հանգստանալիս՝ Կատարի 2022 թվականի աշխարհի գավաթից հետո։ Բազմաթիվ կանխատեսումների համաձայն՝ Նոյերը կբացակայի առնվազն մինչև ընթացիկ մրցաշրջանի ավարտ։ Ակումբը՝ որպես նրան փոխարինողի ձեռք է բերել Զոմերին։
Նոյերը պայմանագիրը մյունխենյան ակումբի հետ ուժի մեջ է մինչև 2024 թվականի ամառ։