ՊՍԺ-ի բրազիլացի հարձակվող Նեյմարը տրամադրված է ապաքինվել վնասվածքից Մյունխենի «Բավարիայի» դեմ Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի պատասխան խաղին ընդառաջ, որը կկայանա մարտի 8-ին Գերմանիայում։ Այս մասին հայտնում է L’Equipe-ը։
Աղբյուրի փոխանցմամբ՝ Նեյմարն անում է ամեն ինչ, որպեսզի հասցնի այս հանդիպմանը փարիզցիների կազմ վերադառնալու համար։ Չի բացառվում, որ նա կմասնակցի պատասխան հանդիպմանը՝ չնայած բավական սեղմ ժամկետներին։ Այժմ բրազիլացի ֆուտբոլիստը ինտենսիվ թերապիա է անցնում՝ ուղղված մարմնի վերին մասի վնասվածքից ապաքինմանը։
Թիմերի միջև առաջին խաղում մյունխենցիները նվազագույն հաշվով հաղթանակ էին տարել։
























































