Մյունխենի «Բավարիայի» շվեյցարացի դարպասապահ Յան Զոմերը խոսել է Մանուել Նոյերի հետ հարաբերությունների մասին։
«Նոյե՞րը։ Մենք գրեթե ամեն օր տեսնում ենք իրար և շատ լավ շփվում ենք։ Մենք նախկինում ճանաչում էինք միմյանց, քանի որ հաճախ էինք խաղում իրար դեմ»,- Զոմերի խոսքերն է մեջբերում Kicker-ը:
Հիշեցնենք, որ Զոմերը «Բավարիայի» կազմը համալրել է ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ՝ տեղափոխվելով Մյոնխենգլադբախի «Բորուսիայից»։ Նոյերը լուրջ վնասվածք էր ստացել դահուկային հանգստավայրում հանգստանալիս՝ Կատարի 2022 թվականի աշխարհի գավաթից հետո։ Բազմաթիվ կանխատեսումների համաձայն՝ Նոյերը կբացակայի առնվազն մինչև ընթացիկ մրցաշրջանի ավարտ։ Ակումբը՝ որպես նրան փոխարինողի ձեռք է բերել Զոմերին։