Թուրինի «Յուվենտուսի» կիսապաշտպան Պոլ Պոգբան կիսվել է Ա Սերիայի 24-րդ տուրի խաղում «Տորինոյի» նկատմամբ տարած հաղթանակից (4:2) իր հույզերով։
«Այս երեկո բոլորը ժպտում են, այնքան ուրախ եմ վերադառնալու համար: Շնորհակալություն ջերմ ընդունելության համար»,- թվիթերում գրել է Պոգբան։
29-ամյա ֆրանսիացին խաղադաշտ է մտել հանդիպման 69-րդ րոպեին։ Դա նրա առաջին խաղն էր «Յուվենտուսի» կազմում անցած ամառ «Մանչեսթեր Յունայթեդից» վերադառնալուց հետո: