«Բարսելոնայի» նախկին ֆուտբոլիստ Ֆրանսեսկ Ֆաբրեգասը, որը հիմա հանդես է գալիս «Կոմոյում», խոսել է Մեսսիի՝ FIFA The Best մրցանակաբաշխությանը 2022-ի լավագույն խաղացող ճանաչվելու մասին։
«Մրցանակները ֆուտբոլիստների կյանքի մի մասն են։ Դրանց հետ ամեն ինչ շատ դժվար է։
Մբապեն շատ տաղանդավոր է, իսկ Բենզեման ցույց տվեց ՉԼ պատմության լավագույն ելույթներից մեկը։ Լեոն էլ լավ է խաղացել ՊՍԺ-ի կազմում, իսկ հետո աշխարհի առաջնությունում, ինչը մեծ նշանակություն ունի։
Եթե ֆուտբոլիստը մրցանակ է ստանում աշխարհի առաջնությունում ելույթի համար, ուրեմն արժանի է»,- Ֆաբրեգասի խոսքերն է փոխանցում Cadena SER-ը։