Հայաստանի Պրեմիեր լիգայի 21-րդ տուրի շրջանակում «Լեռնային Արցախը» սեփական հարկի տակ ընդունել էր «Ալաշկերտին»։
Հանդիպումն ավարտվեց հյուրերի՝ 3-1 հաշվով հաղթանակով։ Հանդիպման հաշիվը բացեց «Լեռնային Արցախը»․ գոլով աչքի ընկավ Օջետունդեն։
Սակայն հետո «Ալաշկերտի» ֆուտբոլիստները երեք անգամ գրավեցին մրցակցի դարպասը՝ երեք միավոր վաստակելով այս խաղում։ Մեկական գոլ իրենց հաշվին գրանցեցին Ոսկանյանը, Եդիգարյանը և Ագդոնը։
Այս խաղից հետո «Լեռնային Արցախը» 21 միավորով 7-րդն է մրցաշարային աղյուսակում։ «Ալաշկերտը» 37 միավորով 4-րդ տեղում է։