Հայտնի են դարձել բոլոր 32 հավաքականները, որոնք կմասնակցեն 2023 թվականի Աշխարհի առաջնությանը։ Մրցաշարը կանցկացվի օգոստոսի 25-ից սեպտեմբերի 10-ը Ճապոնիայում, Ինդոնեզիայում և Ֆիլիպիններում։ Վիճակահանությունը կկայանա ապրիլի 29-ին Մանիլայում։
Եվրոպա (12 թիմ) – Հունաստան, Լատվիա, Ֆինլանդիա, Գերմանիա, Սլովենիա, Լիտվա, Ֆրանսիա, Իսպանիա, Իտալիա, Վրաստան, Չեռնոգորիա, Սերբիա:
Ամերիկա (7 թիմ) – ԱՄՆ, Կանադա, Դոմինիկյան Հանրապետություն, Պուերտո Ռիկո, Բրազիլիա, Վենեսուելա, Մեքսիկա։
Ասիա (8 թիմ) – Ավստրալիա, Չինաստան, Ճապոնիա, Իրան, Լիբանան, Նոր Զելանդիա, Ֆիլիպիններ, Հորդանան:
Աֆրիկա (5 թիմ) – Կոտ դ’Իվուար, Անգոլա, Հարավային Սուդան, Եգիպտոս, Կաբո Վերդե: