«Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Էրլինգ Հոլանդը շարունակում է գլխավորել «Ոսկե խաղակոշիկի» համար մրցավազքը։
Նորվեգացին 27 գոլ է խփել այս մրցաշրջանում, իսկ ԱՊԼ-ի գործակիցը «Ոսկե խաղակոշիկի» վարկանիշում 2 է։ Նա այս պահին ունի 54 միավոր։ Երկրորդն այս ցուցանիշով «Նապոլիի» հարձակվող Վիկտոր Օսիմհենն է՝ 38 միավորով (19 գոլ)
Երրորդ տեղը զբաղեցնում է Ամալ Պելեգրինոն նորվեգական «Բոդո-Գլիմտից»։ Նա ունի 37,5 միավոր (25 գոլ, լիգայի գործակիցը՝ 1,5)։ Սակայն հարձակվողն այլևս չի կարողանա համալրել միավորների իր պաշարը, քանի որ ավարտվել է Նորվեգիայի 2022 թվականի առաջնությունը։
Լավագույն հնգյակում են նաև Հարի Քեյնն ու Կիլիան Մբապեն։
1․ Էրլինգ Հոլանդ — 54 միավոր (27 գոլ x 2 գործակից)
2․ Վիկտոր Օսիմհեն — 38 միավոր (19 գոլ x 2 գործակից)
2․ Ամալ Պելեգրինո — 37,5 միավոր (25 գոլ x 1,5 գործակից)
3․ Հարի Քեյն — 36 միավոր (18 գոլ x 2 գործակից)
5․ Կիլիան Մբապե — 34 միավոր (17 գոլ x 2 գործակից)
























































