Նիկոլաս Սեյվալդը ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ «ՌԲ Զալցբուրգից» կտեղափոխվի «ՌԲ Լայպցիգ»։ Այս մասին հայտնում է գերմանական ակումբի մամուլի ծառայությունը։
Պաշտոնապես կնքվել է ավստրիական և գերմանական կողմերի միջև համապատասխան պայմանագիրը։
Այսպիսով, 21-ամյա կենտրոնական կիսապաշտպանը դարձավ «ՌԲ Լայպցիգի» առաջին նորեկը 2023/24 մրցաշրջանում։ Պայմանագիրը նախատեսված է մինչև 2028 թվականի ամառ։
Գործարքը կազմել է 20 մլն եվրո։ Ի դեմս Սեյվալդի՝ գերմանական ակումբը փոխարինող է տեսնում Կոնրադ Լայմերին, ով, ամենայն հավանակնությամբ, կտեղափոխվի Մյունխենի «Բավարիա»։