Բունդեսլիգայի 22-րդ տուրում Մյունխենի «Բավարիան» ընդունել էր Բեռլինի «Ունիոնին» և 3 անպատասխան գնդակ ուղարկեց նրա դարպասը։
Հանդիպման հաշիվը բացվեց 31-րդ րոպեին․ աչքի ընկավ Չուպո-Մոտինգը, իսկ 9 րոպե անց Կոմանը կրկնապատկեց հաշիվը։ Առաջին կեսին ավելացված առաջին րոպեին մյունխենցիները հաշիվը դարձրին խոշոր․ գոլի հեղինակ դարձավ Մուսիալան։
Երկրորդ կեսում գոլեր չարձանագրվեցին։
Այս խաղից հետո «Բավարիան» 46 միավորով գլխավորեց մրցաշարային աղյուսակը՝ առաջ անցնելով նույնքան միավոր ունեցող Դորտմունդի «Բորուսիայից»։
























































