Բունդեսլիգայի 22-րդ տուրում Դորտմունդի «Բորուսիան» հյուրընկալվել էր «Հոֆենհայմին» և նվազագույն հաշվով հաղթանակ տոնեց։
Հանդիպման հաշիվը բացվեց առաջին կեսի ավարտից երկու րոպե առաջ․ Ռոյսի փոխանցումից հետո մրցակցի դարպասը գրավեց Բրենդտը։
Երկրորդ կեսում գոլեր այլևս չարձանագրվեցին։
Այս խաղից հետո «Բորուսիան» 46 միավորով գլխավորեց մրցաշարային աղյուսակը, իսկ «Հոֆենհայմը» 19 միավորով 16-րդ տեղում է։
























































