«Չելսիի» սեփականատեր Թոդ Բոուլին և նրա գործընկերները հետաքրքրված են ֆրանսիական «Ստրասբուրգը» գնելու հարցում։
Ֆրանսիական ակումբի նախագահ Մարկ Կելլերը վերջերս քննարկել է «Չելսիի» ղեկավարության հետ ակումբի հնարավոր վաճառքը, հայտնում է L’Equipe-ը:
Թոդ Բոուլին և նրա գործընկերները մտադիր են ձեռք բերել «Ստրասբուրգի» բաժնետոմսերի 100%-ը։ Ներդրողները գոհ են ակումբի առողջ ֆինանսական վիճակից, ինչպես նաև իրենց խաղացողներին ֆրանսիական ակումբին վարձակալության հանձնելու հնարավորությունից:
Անցյալ տարի Ռոման Աբրամովիչը 4,82 միլիարդ եվրոյով վաճառեց «Չելսի» ֆուտբոլային ակումբը ամերիկացի ձեռնարկատեր Թոդ Բոուլիին:
Այս մրցաշրջանում «Չելսին» Պրեմիեր լիգայում 10-րդն է։ «Ստրասբուրգը» Լիգա 1-ում 15-րդն է։