«Չելսիի» նախկին հարձակվող Դիդյե Դրոգբան խոսել է ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեի խաղի մասին.
«Ես նրան կայուն խաղ ցուցադրող ֆուտբոլիստ եմ համարում։ Իմ կարծիքով, նա աշխարհի ամենակայուն հարձակվողներից մեկն է։
ՊՍԺ-ն հենց Մբապպեի օգնությամբ կկարողանա դուրս թողել «Բավարիային Չեմպիոնների լիգայից», — Դրոգբային մեջբերում է Goal.com-ը։
Փարիզում կայացած Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի առաջին խաղում ՊՍԺ-ն 0։1 հաշվով պարտվել է «Բավարիային»։
Հիշեցնենք, որ «Լիլի» հետ խաղում (4:3) դուբլից հետո 24-ամյա Մբապպեն դարձավ Ֆրանսիայի առաջնությունում 150 գոլի սահմանը հատած ամենաերիտասարդ ֆուտբոլիստը։
Այս մրցաշրջանում նա ՊՍԺ-ի կազմում անցկացրել է 28 հանդիպում՝ դառնալով 27 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ։