Գերմանացի մասնագետ Թոմաս Տուխելը, ով այս պահին գտնվում է գործազուրկի կարգավիճակում, նոր ակումբ է փնտրում։
Ինչպես հայտնի է դարձել Bayern & Germany-ին, 49-ամյա մարզիչը պատրաստ է դիտարկել երկու եվրոպական գրանդների առաջարկները։
Տուխելը հետաքրքրված է աշխատել Մյունխենի «Բավարիայում», ինչպես նաև Մադրիդի «Ռեալում»: Ավելի վաղ լուրեր էին շրջանառվում «արքայական» ակումբի մարզչի պաշտոնից իտալացի Կարլո Անչելոտիի հնարավոր հեռանալու մասին։
Թոմասի վերջին աշխատավայրը եղել է Լոնդոնի «Չելսին»: Մինչ այդ նա մարզել է Դորտմունդի «Բորուսիան», ֆրանսիական ՊՍԺ-ն, ինչպես նաև մի շարք գերմանական թիմեր։
























































