Ֆրանկֆուրտի «Այնտրախտի» գլխավոր մարզիչ Օլիվեր Գլասները կիսվել է Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի՝ «Նապոլիի» դեմ առաջին խաղի սպասելիքներով։
«Նապոլին խաղում է գրեթե հակաիտալական ֆուտբոլ։ Այդ պատճառով նրանք գերիշխում են մրցաշարային աղյուսակում։ նրանք ագրեսիվ են, բարձր պրեսինգ են կիրառում և հակագրոհներ են անցկացնում, ինչը հաճախ չես հանդիպի Իտալիայում: Նրանք իտալական թիմերի պես չեն խաղում, մենք ինտենսիվությամբ առավելություն չենք ունենա։ Մեզ հիանալի խաղ է սպասվում, գիտենք, որ «Նապոլին» շատ ուժեղ է, բայց մենք նույնպես լավ մարզավիճակում ենք։ Մարզադաշտում մթնոլորտը բացառիկ է լինելու, քանի որ խաղում են թիմեր, որոնք լավ մարզավիճակում են։ Իհարկե, մեր նպատակը հաղթելն է»,- Glasner Siamo Napoli-ի խոսքերն է մեջբերում
Թիմերի միջև առաջին հանդիպումը կկայանա փետրվարի 21-ին՝ Ֆրանկֆուրտում, պատասխան խաղը նախատեսված է մարտի 15-ին՝ Նեապոլում։