Գերմանական Բունդեսլիգայում հանդես եկող երեք ֆրանսիացի ֆուտբոլիստներ կարող են վերադառնալ հայրենիք։
Ըստ Lequipe-ի ՝ ՊՍԺ-ն ցանկանում է ուժեղացնել կազմը՝ ձեռք բերելով Գլադբախի «Բորուսիայից» Մարկուս Թյուրամին ու Մանու Կոնեին, ինչպես նաև Ֆրանկֆուրտի «Այնտրախտի» ֆուտբոլիստ Ռանդալ Կոլո-Մուանիին։
Ռանդալի տրանսֆերը փարիզեցիներին կարող է արժենալ 80-100 միլիոն եվրո: Կոնեի տրանսֆերային արժեքը գնահատվում է 25-35 մլն եվրո։
Ինչ վերաբերում է Թյուրամին, ապա նա կարող է անվճար տեղափոխվել ՊՍԺ, քանի որ նրա պայմանագիրը «Բորուսիայի» հետ ավարտվում է այս ամառ: Գերմանական ակումբն արդեն հաստատել է, որ ֆուտբոլիստը կհեռանա թիմից։