Մյոնխենգլադբախի «Բորուսիայի» մարզական տնօրեն Ռոլան Վիրկուսը հայտարարել է, որ հարձակվող Մարկուս Թյուրամը չի երկարաձգի պայմանագիրն ակումբի հետ և կլքի թիմը 2022/23 մրցաշրջանի ավարտից հետո։
«Մենք պետք է հաշտվենք այն փաստի հետ, որ նա կմիանա ավելի մեծ ակումբի»,- Վիրկուսի խոսքերն է մեջբերում L’Equipe-ը։
25-ամյա Թյուրամը կհեռանա Դորտմունդի «Բորուսիայից» ազատ գործակալի կարգավիճակով, քանի որ ֆրանսիացու պայմանագրի ժամկետը լրանում է 2023 թվականի հունիսի 30-ին:
2022/23 մրցաշրջանում Թյուրամը Բունդեսլիգայի 20 խաղում դարձել է 11 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ֆուտբոլիստի տրանսֆերի գլխավոր հավակնորդը «Ինտերն» է։