«Չելսիի» կիսապաշտպան Հակիմ Զիեշը կարող է հեռանալ ակումբից այս ամառ, հայտնում է Fichajes-ը:
Աղբյուրի համաձայն՝ 29-ամյա մարոկկացու տրանսֆերին հավակնում է Մյունխենի «Բավարիան», որը խաղացողի տրանսֆերի համար կպայքարի ՊՍԺ-ի հետ։
Ավելի վաղ ՊՍԺ-ի մարզական տնօրեն Լուիշ Կամպուշը մեղադրել էր «Չելսիին»՝ Զիեշի տրանսֆերը խափանելու մեջ։
Այս մրցաշրջանում Զիեշն անցկացրել է 18 հանդիպում, որոնցում դարձել է գոլային փոխանցման հեղինակ։ Transfermarkt-ը ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը գնահատում է 20 միլիոն եվրո: