ՊՍԺ-ի գլխավոր մարզիչ Քրիստոֆ Գալտեն ամփոփել է Ֆրանսիայի առաջնության 24-րդ տուրի «Լիլի» դեմ հանդիպումը (4:3).
«Վախենում էի իմ ապագայի համար 2:3 հաշվից հետո: Մարզիչը, ով չորս խաղում անընդմեջ պարտվում է, ակնհայտորեն դժվարության մեջ է:
Այն, ինչ կարող եմ ձեզ ասել, այն է, որ ունեմ ակումբի ղեկավարության լիակատար աջակցությունը»,- մարզչի խոսքերն է մեջբերում RMC Sport-ը։
Ավելի վաղ փարիզցիները պարտվել էին Մարսելին (1:2), Մոնակոյին (1:3) և Բավարիային (0:1):