«Բավարիայի» հարձակվող Սադիո Մանեն վերսկսել է մարզումները ընդհանուր խմբում, հայտնում է մյունխենյան ակումբի մամուլի ծառայությունը։
30-ամյա ֆուտբոլիստն արդեն երեք ամիս բաց է թողել՝ նոյեմբերի կեսերին կատարված վիրահատության պատճառով:
Այսպիսով, Մանեն կարող է մասնակցել Բունդեսլիգայի առաջիկա հանդիպմանը, որը կկայանա փետրվարի 26-ին։
Այս մրցաշրջանում Մանեն 23 խաղում դարձել է 11 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ։
























































