Բունդեսլիգայի 21-րդ տուրի արտագնա խաղում «Բավարիան» հյուրընկալվեց Մյոնխենգլադբախի «Բորուսիային»։ Տանտերերը հաղթեցին 3-2 հաշվով։
Հանդիպման ընթացքը կանխորոշեց «Բավարիայի» պաշտպան Դայո Ուպամեկանոյի հեռացումը խաղի 8-րդ րոպեին։ «Բորուսիայի» կազմում մեկական գոլի հեղինակ են դարձել Լարս Շտինդլը, Յոնաս Հոֆմանը և Մարկուս Թուրամը։ «Բավարիայի» կազմում գոլի հեղինակ դարձան Էրիկ-Մաքսիմ Չուպո-Մոտինգը և Մատիս Տիլը:
«Բավարիան» 43 միավորով շարունակում է գլխավորել Բունդեսլիգայի մրցաշարային աղյուսակը, սակայն երկրորդ տեղում գտնվող «Յունիոնը» ունի 42 միավոր և մեկ խաղ պակաս: «Բորուսիան» ունի 29 միավոր և զբաղեցնում է 8-րդ հորիզոնականը:
«Քյոլնը» մրցակցի հարկի տակ 0-3 հաշվով զիջեց «Շտուտգարտին»։ Հայաստանի հավաքականի հարձակվող Սարգիս Ադամյանը հյուրերի կազմում մասնակցեց հանդիպմանը՝ դուրս գալով փոխարինման ընդմիջումից հետո։
21-րդ տուրի մեկ այլ խաղում «Լայպցիգը» 3-0 հաշվով հաղթել է «Վոլֆսբուրգին»: Այս հանդիպման գոլերը խփեցին Էմիլ Ֆորսբերգը, Կոնրադ Լայմերը և Դոմինիկ Սոբոսլային։ «Ֆրայբուրգը» մրցակցի հարկի տակ 2-0 հաշվով հաղթեց «Բոխումին»։
«Շտուտգարտը» Բունդեսլիգայի մրցաշարային աղյուսակում 14-րդն է (19 միավոր), «Քյոլնը» 11-րդն է (26): «Լայպցիգը» 39 միավորով հինգերորդն է, «Վոլֆսբուրգը» 30 միավորով՝ յոթերորդը։ «Ֆրայբուրգը» 40 միավորով չորրորդ տեղում է, «Բոխումը»՝ 19 միավորով 16-րդ տեղում։
























































