Դորտմունդի «Բորուսիան» ներկայացրել է նոր մարզահագուստը։ Հագուստի ամբողջովին սև գույնը վերաբերում է Դորտմունդի ավանդույթներին, որը եղել է հանքարդյունաբերության և պողպատի արտադրության քաղաք:
«Ածուխն ու պողպատն այլևս չկան։ Բայց այս քաղաքը երբեք չի մոռանա այն ժամանակվա մարդկանց։ Կրակը, որը նրանց ոգևորությունն առաջացրեց «Բորուսիայի» նկատմամբ, նորից ու նորից բռնկվում է և միավորում է քաղաքը, երկրպագուներին, ակումբին»,- գրել է ակումբի մամուլի ծառայությունը պաշտոնական կայքում։
Հարկ է նշել նաև, որ գերմանական ակումբը կօգնի Թուրքիայում և Սիրիայում տեղի ունեցած սարսափելի երկրաշարժից տուժածներին։ Դորտմունդի «Բորուսիայի» մարզաշապիկները վաղը «Հերտայի» դեմ կայանալիք խաղի համար կվաճառվեն բարեգործական աճուրդով, իսկ եկամուտը կուղղվի աղետի գոտիներ։


























































