ՊՍԺ-ի հարձակվող Լիոնել Մեսսին Լիգա 1-ի «Լիլի» դեմ խաղին ընդառաջ բաց է թողել թիմի մարզումը։ Այս մասին հայտնում է լրագրող Մարկ Մեչենուան։
Աղբյուրի տեղեկացմամբ՝ արգենտինացին անհատական մարզում է անցկացրել։
Վերջին խաղը, որին Մեսսին մասնակցել է ՊՍԺ-ի կազմում, եղել է ՉԼ 1/8 եզրափակչի «Բավարիայի» դեմ խաղը (0-1):
«Լիլի» դեմ խաղը կկայանա փետրվարի 19-ին և կսկսվի Երևանի ժամանակով 16:00-ին։
























































