ՊՍԺ-ի գլխավոր մարզիչ Քրիստոֆ Գալտիերը խոսել է հարձակվող Նեյմարի հետ հարաբերությունների մասին.
«Ես խոսեցի Նեյմարի հետ և ասացի նրան, թե ինչ եմ մտածում: Նա պոկեր խաղալու իրավունք ունի։
Առանձին-առանձին մենք խոսեցինք այն մասին, թե ինչ եմ մտածում արագ սննդի ռեստորանից լուսանկարելու մասին:
Սա դժվար պահ է, ես դա չեմ թաքցնում։ Թիմը բարդ շրջան է ապրում. Մենք պարզապես պետք է մարզվենք արդյունքները բարելավելու համար»,- մարզչի խոսքերն է մեջբերում L’Equipe-ը:
Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի առաջին խաղում ՊՍԺ-ն սեփական հարկի տակ նվազագույն հաշվով պարտվեց «Բավարիային» (1:0):
Հաջորդ օրը Նեյմարը խաղացել է պոկերի գիշերային մրցաշար, որից հետո այցելել է արագ սննդի կետ։
























































