«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Մարկուս Ռեշֆորդը կարիերան կարող է շարունակել Բունդեսլիգայում: 25-ամյա բրիտանացու ծառայություններով հետաքրքրված է Մյունխենի «Բավարիան»: Այս մասին հայտնում է Sport Bild-ը:
Աղբյուրի փոխանցմամբ, Ռեշֆորդը «Բավարիայի» ղեկավարությանը տպավորում է ընթացիկ մրցաշրջանում: Բացի այդ, մյունխենցիներին տպավորել է նաև ֆուտբոլիստ խաղն ԱԱ-2022-ում: Նրանք Ռեշֆորդին դիտարկում են որպես Ռոբերտ Լևանդովսկուն փոխարինող: Գերմանական ակումբը, սակայն, գիտակցում է, որ Մարկուսին ձեռքբերելը հեշտ չի լինի, չէ՞ որ ՄՅՈՒ-ն ապագայի համար հույսեր է կապում ֆուտբոլիստի հետ:
Ընթացիկ մրցաշրջանում 25-ամյա Ռեշֆորդը ԱՊԼ 23 խաղում դարձել է 12 գոլի հեղինակ: 4 գոլ էլ նա հեղինակել է Եվրոպա լիգայի ընթացիկ խաղարկությունում: Անգլիայի գավաթի և անգլիական լիգայի գավաթի խաղարկություններում նա 6 գոլ է խփել: Ընդ որում, նախորդ մրցաշրջանում անցկացրած 32 խաղում հարձակվողն ընդամենը 5 գոլ էր խփել:
























































