Ֆրանսիական «Լիոնի» գլխավոր մարզիչ Ռուդի Գարսիան խոսել է Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի «Յուվենտուսի» դեմ հանդիպման մասին (1:0), հաղորդում է Sky Italia-ն:
«Խաղը բաժանվեց երկու մասի: Առաջին հատվածում մենք տիրում էին նախաձեռնությանը և հրաշալի ֆուտբոլ ցուցադրեցինք:
Երկրորդ խաղակեսում զիջեցինք նախաձեռնությունը, բայց կարողացանք հանդիպումը հասցնել հաղթական ավարտին:
Համոզված եմ`պատասխան խաղում հեշտ չի լինելու»,-ասել է Գարսիան:
Հիշեցնենք, որ դիմակայության հաջորդ հանդիպումը կկայանա մարտի 18-ին` Թուրինում: