Դորտմունդի «Բորուսիան» 2016 թվականից ի վեր առաջին անգամ պաշտոնական խաղերում հաղթել է անգլիական ակումբի: Երեկ դորտմունդցիները հաղթել են «Չելսիին» Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի առաջին խաղում (1-0):
Վերջին անգամ դորտմունդյան ակումբը 2016 թվականի մարտի 17-ին էր կարողացել հաղթել անգլիական թիմի՝ հյուրընկալվելիս 2-1 հաշվով առավելության հասնելով «Տոտենհեմի» նկատմամբ:
Այդ ժամանակից ի վեր «Բորուսիան» 10 անգամ տարբերակ հարթակներում հանդիպել է անգլիական թիմերի, կրել 8 պարտություն, երկու անգամ էլ ոչ-ոքի խաղացել:
Նշենք՝ ՉԼ ընթացիկ խաղարկության 1/8 եզրափակչի պատասխան խաղը «Չելսիի» և «Բավարիայի» միջև կկայանա մարտի 7-ին Լոնդոնում և կմեկնարկի ժամը 00:00-ին:
























































