«Միլանի» հարձակվող Ռաֆայել Լեուն ճանաչվել է Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի «Տոտենհեմի» դեմ խաղի (1:0) լավագույն խաղացող։ Պորտուգալացին խաղաց գրեթե ամբողջ հանդիպումը՝ նա փոխարինվեց 91-րդ րոպեին։
«Նա միշտ վտանգավոր է, երբ վերցնում է գնդակը և վազում դեպի հակառակորդը»,- ասել է ՈւԵՖԱ-ի տեխնիկական դիտորդների թիմը:
Պատասխան խաղը կկայանա երկու շաբաթից Լոնդոնում՝ մարտի 8-ին։
























































