ՊՍԺ-ի պաշտպան Սերխիո Ռամոսը խոսել է 2021 թվականին Մադրիդի «Ռեալից» հեռանալու մասին։
««Ռեալից» հեռանալը, ակնհայտ է, որ շատ մեծ շրջադարձ էր։ Իմ նպատակը միշտ հաղթել շարունակելն է։ Ես շատ բան եմ հաղթել «Ռեալի» հետ, բայց մտածեցի, որ սա իրավիճակը փոխելու լավ հնարավորություն է․․․փորձել օգնել ՊՍԺ-ի նման թիմին։ Սկզբում ամեն ինչ շատ դժվար էր։ Պետք էր գտնել տուն ու տեղափոխվել, հատկապես, երբ տեղափոխվում ես ընտանիքիդ ու 4 երեխաներիդ հետ։ Սկզբում մի փոքր դժվար էր, բայց ամեն ինչ ստացվեց»,- Ռամոսի խոսքերն է փոխանցում ակումբի մամուլի ծառայությունը։
36-ամյա Ռամոսը մադրիդյան թիմում հանդես էր գալիս 2005 թվականից։
























































