ՊՍԺ-ի հարձակվող Նեյմարը Ֆրանսիայի առաջնության 23-րդ տուրի խաղում «Մոնակոյից» կրած պարտությունից հետո (1-3) խոսել է ակումբի խորհրդական Լուիս Կամպուշի հետ ունեցած կոնֆլիկտի վերաբերյալ լուրերի մասին։
«Այո, մենք քննարկումներ ենք ունեցել Կամպուշի հետ, այլ ոչ թե ինչ-որ կոնֆլիկտ, մենք պարզապես տարբեր կարծիքներ ունեինք:
Մեզ հետ դա պատահում է ամեն օր, բայց ես սիրում եմ բոլորին։ Այդպես է լինում նաև իմ ընկերուհու հետ, բայց մենք դեռ միասին ենք։
Ֆուտբոլը միայն սեր չէ, ոչ միայն ընկերություն է։ Հարգանք կա, բայց երբեմն քննարկումներ էլ են լինում։ Մենք սովոր չենք պարտվելուն, իսկ երբ պարտություններ են լինում, դա մեզ, իհարկե, անհանգստացնում է։ Սա թիմի բարելավման գործընթացի մի մասն է»,- Նեյմարի խոսքերն է մեջբերում Goal-ը։
























































