Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի առաջին խաղում ֆրանսիական ՊՍԺ-ն կհյուրընկալի Մյունխենի «Բավարիային»։
Փարիզյան ակումբի մամուլի ծառայությունը ներկայացրել է թիմի հայտացուցակն առաջիկա հանդիպման համար։
Հայտացուցակում են ընդգրկվել Լեո Մեսսին և Կիլիան Մբապպեն, որոնք ապաքինվել են վնասվածքներից։
ՊՍԺ-«Բավարիա» հանդիպումը կկայանա փետրվարի 14-ին և կմեկնարկի Երևանի ժամանակով 23։55-ին”