ՊՍԺ-ի աստղային հարձակվողներ Լիոնել Մեսսին և Նեյմարը ամռանը կարող են հեռանալ ֆրանսիական թիմից: Այս մասին հայտնում է Footmercato-ն:
Աղբյուրի փոխանցմամբ, ՊՍԺ-ի ղեկավարությունը Նեյմարի վերաբերյալ որոշում է կայացրել, վերջինս թիմի առաջատարներից Կիլիան Մբապեի հետ տարաձայնություններ ունի: Բրազիլացի ֆուտբոլիստից բաժանվելու ցանկությունը պայմանավորված է վերջին մի քանի շաբաթների ընթացքում նրա թույլ խաղով, ինչպես նաև այն հանգամանքով, որ վերջինս «Մոնակոյի» (1-3) դեմ խաղի ընթացքում քննադատել էր իր թիմակիցներին:
Հայտնի չէ՝ արդյոք անձամբ ֆուտբոլիստը ցանկանո՞ւմ է հեռանալ ՊՍԺ-ից և արդյոք նրանով հետաքրքրվող ակումբներ կլինե՞ն:
Մեսսին էլ չի շտապում երկարաձգել պայմանագիրը ՊՍԺ-ի հետ, որն ավարտվում է 2023 թվականի ամռանը: Ակումբի ղեկավարությունը մշտական կապի մեջ է արգենտինացու հետ, սակայն նա դիտարկում է Փարիզում մնալու հնարավորությունը որպես տարբերակներից մեկը:
























































