Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի առաջին խաղում «Լիոնը» ընդունեց «Յուվենտուսին»(1:0):
Հանդիպման 21-րդ րոպեին տանտերերը կարող էին բացել խաղի հաշիվը: Անկյունայինի իրացումից հետո վտանգավոր հարված կատարեց Էկամբին: Այդ դրվագում «Յուվենտուսին» փրկեց դարպասաձողը:
31-րդ րոպեին «Լիոնը» բացեց հաշիվը: Եզրային գրոհը ավարտին հասցրեց Լուկա Տուզարը: Առաջին խաղակեսը անցավ ֆրանսիական ակումբի տարածքային առավելությամբ և ավարտվեց` 1:0 հաշվով:
Երկրորդ խաղակեսը ավելի ակտիվ սկսեցին հյուրերը, բայց այդպես էլ չկարողացան անհանգստացնել «Լիոնի» դարպասապահ Լոպեշին:
Հանդիպման վերջնամասում Դիբալան կարողացավ գրավել ֆրանսիական ակումբի դարպասը, բայց նա դա արեց խաղից դուրս վիճակից:
Այսպիսով, Ռուդի Գարսիայի թիմը դժվարին հաղթանակ տոնեց «Յուվենտուսի» նկատմամբ:
Հիշեցնենք, որ պատասխան հանդիպումը կկայանա մարտի 17-ին՝ Թուրինում: