Չեմպիոնների լիգայի գավաթի խաղարկությունում շարունակվում է 1/8 եզրափակիչը:
«Ռեալ»-«Մանչեսթեր Սիթի» խաղում հաշիվը հավասարվեց: 78-րդ րոպեին Դե Բրույնեի եզրից կատարած փոխանցումից հետո հաշիվը հավասարեցրեց Ժեզուսը՝ 1:1:
82-րդ րոպեին Ստերլինգի նկատմամբ կանոնները խախտեց Կարվախալը: Մրցավարը նշանակեց 11 մետրանոց հարված, իսկ այն հստակ իրացրեց Դե Բրույնեն: